64-բիթ

Ավելի անվտանգ Firefox։

Firefox-ը այլևս չի աջակցվում Windows 8.1 և ավելի ցածր տարբերակներում։

Խնդրում ենք ներբեռնել Firefox ESR (ընդլայնված աջակցության թողարկում)՝ Firefox-ն օգտագործելու համար։

Firefox-ը այլևս չի աջակցվում macOS 10.14 և ավելի ցածր տարբերակներում։

Խնդրում ենք ներբեռնել Firefox ESR (ընդլայնված աջակցության թողարկում)՝ Firefox-ն օգտագործելու համար։

64-բիթանոց Windows օգտատերերը, ովքեր ներբեռնում են Firefox-ը, կարող են ստանալ մեր 64-բիթանոց տարբերակը սկզբնադիր։ Դա նշանակում է, որ դուք ստանում եք Firefox-ի ավելի անվտանգ տարբերակ, որը նաև շատ ավելի քիչ է խափանում ունենում։ Որքա՞ն ավելի քիչ։ Մեր մինչ այժմ կատարված փորձարկումներում 64-բիթանոց Firefox-ը 39%-ով նվազեցրել է խափանումները 4 ԳԲ կամ ավելի օպերատիվ հիշողությամբ մեքենաների վրա։

Ի՞նչ տարբերություն կա 32-բիթանոցի և 64-բիթանոցի միջև։

Ահա ամենակարևոր բանը, որ պետք է իմանալ. 64-բիթանոց հավելվածները կարող են ավելի շատ հիշողություն օգտագործել և ավելի քիչ հավանականություն ունեն խափանվելու, քան 32-բիթանոց հավելվածները: Բացի այդ, 32-ից 64 բիթ անցնելու հետ մեկտեղ, Հասցեների տարածքի դասավորության պատահականացում (ASLR) անվամբ անվտանգության գործառույթն ավելի լավ է աշխատում՝ ձեզ հարձակվողներից պաշտպանելու համար: Linux և macOS օգտատերեր, մի անհանգստացեք, դուք արդեն վայելում եք 64-բիթի համար լավարկված Firefox:

Ինչպե՞ս ստանալ 64-բիթանոց Firefox տարբերակը։

Եթե դուք օգտագործում եք 64-բիթանոց Windows (ահա թե ինչպես ստուգել), ձեր Firefox-ը կարող է արդեն 64-բիթանոց լինել։ Ստուգեք ձեր Firefox տարբերակը («About Firefox» պատուհանում) և տարբերակի համարից հետո փնտրեք «(32-bit)» կամ «(64-bit)»։

  • Եթե տեսնում եք «(32-bit)» և օգտագործում եք Firefox 56.0 կամ ավելի հին տարբերակ, Firefox-ի վերջին տարբերակին թարմացնելը պետք է ավտոմատ կերպով թարմացնի այն մինչև 64-bit:
  • Եթե տեսնում եք «(32-bit)» և օգտագործում եք Firefox 56.0.1 կամ ավելի նոր տարբերակ, ապա ձեր համակարգիչը կարող է չբավարարել 64-bit տարբերակի համար անհրաժեշտ հիշողության նվազագույն պահանջը (3 ԳԲ RAM կամ ավելի): Դուք դեռ կարող եք ձեռքով տեղադրել 64-bit Firefox տարբերակը, եթե ցանկանում եք:
Եթե անհրաժեշտ է գործարկել 32-բիթանոց Firefox կամ ձեռքով տեղադրել 64-բիթանոց Firefox, կարող եք պարզապես ներբեռնել և վերագործարկել Windows (32-բիթ կամ 64-բիթ) Firefox տեղադրիչը Firefox հարթակների և լեզուների ներբեռնման էջից։

Կառավարեք ձեր դիտարկիչը։