Թարգմանեք վեբ էջ Firefox-ով

Ինտերնետի լավագույն կողմերից մեկն այն է, որ մենք կարող ենք մուտք գործել ամբողջ աշխարհի բովանդակությանը։ Անկախ նրանից, թե դա նորություններ են, բլոգներ, թե նույնիսկ ձեր վերջին տեխնոլոգիական սարքի ակնարկ, դուք կարող եք գտնել այդ ամենը թվացյալ անվերջանալի ցանցում։ Firefox-ի վերջին թարգմանչական գործառույթի շնորհիվ այս գործիքը անընդհատ կթարգմանի վեբ էջը իրական ժամանակում։

Մինչ մյուս դիտարկիչները հիմնված են ամպային ծառայությունների վրա, Firefox թարգմանություններ լեզվական մոդելները ներբեռնվում են օգտատիրոջ դիտարկում, և թարգմանությունները կատարվում են տեղում, ուստի Mozilla-ն չի գրանցում, թե ինչ վեբ էջեր եք թարգմանում։

Երբ դուք թարգմանում եք վեբ էջ, այն մնում է գաղտնի

Երբ ձեր թարգմանությունները մշակվում են տեղում, ձեր ընտրած սարքից որևէ տվյալ չի լքում ձեր սարքը և թարգմանության համար չի ապավինում ամպային ծառայություններին: Սա նշանակում է, որ Mozilla-ն չգիտի, թե որ վեբ էջը եք թարգմանում, և մեր թարգմանության գործառույթը առանձնացնում է այլ թարգմանչական գործիքներից:

Ի՞նչ լեզուներ են ներկայումս աջակցվում։

Ստորև բերված լեզուները ներկայումս աջակցվում են Firefox թարգմանություններ գործառույթի կողմից։

  • عربي
  • Български
  • বাংলা
  • Català
  • Čeština
  • Dansk
  • Deutsch
  • Ελληνικά
  • English
  • Español
  • Eesti keel
  • فارسی
  • suomi
  • Français
  • עברית
  • Hrvatski
  • magyar
  • Bahasa Indonesia
  • Italiano
  • 日本語
  • ಕನ್ನಡ
  • 한국어
  • Lietuvių
  • Latviešu
  • മലയാളം
  • Melayu
  • Nederlands
  • Polski
  • Português
  • Română
  • Русский
  • slovenčina
  • Slovenščina
  • Shqip
  • Српски
  • Svenska
  • தமிழ்
  • తెలుగు
  • Türkçe
  • Українська
  • Tiếng Việt
  • 中文

Եվ ավելի շատ լեզուներ են մշակման փուլում։

Firefox-ը խոսում է ձեր լեզվով

Firefox թարգմանություններ յուրահատկությունը Mozilla-ի կողմից ձեր համացանցը անհատականացված և ավելի գաղտնի պահելու մեկ այլ միջոց է: Mozilla-ն չի հետևում, թե որ վեբ էջերն եք թարգմանում: Աշխարհում միլիոնավոր օգտատերերի շնորհիվ Mozilla-ն ցանկանում է ապահովել, որ Firefox օգտագործողները սովորում, շփվում, կիսվում և տեղեկացված են մնում իրենց սեփական պայմաններով: Սկսեք ձեր նախընտրած լեզվով՝ ներբեռնելով Firefox-ը: