Firefox-ը գաղտնի դիտարկիչ է՞։
Այո։ Firefox-ը պաշտպանում է ձեր գաղտնիությունը այնպիսի գործառույթներով, ինչպիսին է Գաղտնի դիտարկում-ը։ Այն թույլ է տալիս գաղտնի պահել ձեր զննարկման պատմությունը և գաղտնաբառերը, նույնիսկ երբ օգտագործում եք այլ մարդկանց հետ համատեղ օգտագործվող սարք, ինչպիսիք են տնային համակարգիչը կամ iPad-ը։
Firefox-ը նաև պաշտպանում է ձեր գաղտնիությունը Բարելավված հետևման պաշտպանություն-ի միջոցով՝ արգելափակելու համար ձեզ կայքից կայք հետևող հետևորդներին՝ հավաքելով տեղեկություններ ձեր դիտարկման սովորությունների մասին: Այն նաև ներառում է պաշտպանություն վնասակար սկրիպտներից և վնասակար ծրագրերից:
Կողմնակի նշում. Մենք խոշոր տեխնոլոգիական ընկերություն չենք։ Մենք գործերը անում ենք այլ կերպ։ Անկախ լինելը (բաժնետերեր չունենալը) թույլ է տալիս մեզ մարդկանց դնել շահույթից վերև։ Ի տարբերություն այլ ընկերությունների, մենք չենք վաճառում ձեր տվյալներին մուտք գործելու հնարավորությունը։
Ի՞նչ տեղեկություններ է հավաքում Firefox-ը։
Mozilla-ն (Firefox-ի ստեղծողը) շատ լուրջ է վերաբերվում գաղտնիությանը։ Շատ լուրջ։ Իրականում, մեր կողմից արտադրվող յուրաքանչյուր Firefox արտադրանք հարգում է մեր Անձնական տվյալների խոստումը. Վերցրեք ավելի քիչ։ Պահպանեք այն անվտանգ։ Ոչ մի գաղտնիք։
Ավելի շատ տեղեկությունների համար կարդացեք Firefox-ի գաղտնիության քաղաքականությունը: Իսկապես, ստուգեք այն: Այն սովորական չափի տառատեսակով է և այլն: