Ամրացված դիտարկիչի ներդիրներ
Firefox-ում ներդիր ամրացնելը թույլ է տալիս ձեր սիրելի կայքերը միշտ բաց պահել և մեկ սեղմումով հեռու։ Դրանք կբացվեն ավտոմատ կերպով, երբ դուք գործարկեք Firefox-ը։ Մենք դրանք հատկապես օգտակար ենք համարել էլ. փոստի և օրացույցի նման կայքերը միշտ ձեռքի տակ պահելու համար։

Դրանք փոքր են, և դուք չեք կարող պատահաբար փակել դրանք, քանի որ դրանք փակման կոճակ չունեն։ Դրա փոխարեն դուք պետք է դրանք հանեք ամրացումից։
Դուք կարող եք տեսնել, թե երբ են ձեր ամրացված ներդիրները թարմացվում, օրինակ՝ եթե ստանում եք նոր էլ.փոստ կամ ուղիղ հաղորդագրություն։

Եթե սեղմեք հղման վրա ձեր ամրացված ներդիրից, Firefox-ը ավտոմատ կերպով կբացի հղումը առանձին, նոր ներդիրում, որպեսզի ձեր ամրացված ներդիրը մնա հավերժ (կամ մինչև այն հանեք ամրացումից):