Գաղտնաբառերի անվճար կառավարիչ
Firefox-ը անվտանգ կերպով պահպանում է ձեր օգտանուններն ու գաղտնաբառերը կայքեր մուտք գործելու համար, ավտոմատ կերպով լրացնում է դրանք ձեզ համար հաջորդ անգամ կայք այցելելիս և թույլ է տալիս կառավարել ձեր պահված մուտքանունները իր ներկառուցված գաղտնաբառերի կառավարման գործառույթի միջոցով։
Անվճար Mozilla հաշիվ-ի միջոցով դուք կարող եք անվտանգ կերպով համաժամեցնել ձեր գաղտնաբառերը ձեր բոլոր սարքերում: Դուք կարող եք նաև մուտք գործել Mozilla-ի մյուս գաղտնիությունը հարգող արտադրանքներին:
Գաղտնաբառի ավտոմատ լրացում՝ հեշտ մուտք գործելու համար
Firefox-ը կարող է ավտոմատ կերպով լրացնել ձեր պահպանված օգտատիրոջ անունը և գաղտնաբառը։ Եթե կայքում ունեք մեկից ավելի մուտքանուն, կարող եք պարզապես ընտրել ձեզ անհրաժեշտ հաշիվը, և մենք այն կվերցնենք այնտեղից։

Ներմուծել գաղտնաբառերը
Դուք կարող եք օգտագործել ներմուծման օգնականը՝ Chrome-ում, Edge-ում, Safari-ում կամ որևէ այլ դիտարկիչներում պահված օգտանուններն ու գաղտնաբառերը հեշտությամբ (կախարդականորեն) ներմուծելու համար: Ընտրեք Գաղտնաբառեր ցանկից, ապա սեղմեք «ներմուծել դրանք Firefox-ում»՝ Մուտքեր և գաղտնաբառեր էջի ներքևի մասում:

Այլևս անհրաժեշտ չէ վերօգտագործել ձեր գաղտնաբառերը
Թող Firefox ստեղծի ուժեղ, եզակի գաղտնաբառ ձեր յուրաքանչյուր մուտքի համար ցանցում։ Այդպիսով, եթե ձեր գաղտնաբառերից մեկը կոտրվի անվտանգության խախտման պատճառով, դա կազդի միայն այդ մեկ հաշվի վրա, այլ ոչ թե մյուս հաշիվների վրա։

Գաղտնաբառի անվտանգության մասին ծանուցումներ
Firefox զգուշացնում է ձեզ, եթե տվյալների արտահոսքի ժամանակ գաղտնաբառը բացահայտվել է, որպեսզի դուք կարողանաք փոխել այն, նախքան հաքերները հնարավորություն կունենան անել ինչ-որ բան, օրինակ՝ վարձակալել Lamborghini ձեր վարկային քարտով։
