Firefox-ը շարունակում է արագանալ
Ինչպե՞ս է չափվում դիտարկիչի արագությունը։
Վեբ հավելվածների արձագանքման արագությունը չափելու ամենատարածված դիտարկիչի աշխատանքի չափանիշը կոչվում է Speedometer: Չնայած գոյություն ունեն այլ դիտարկիչի չափանիշեր, Speedometer 3-ը նոր չափանիշ է այն բանի համար, թե ինչպես ենք մենք չափում ձեր դիտարկման փորձի արագությունը: Վերջին թեստերն ավելի լավ են արտացոլում այսօրվա վեբը՝ աշխատելով տեսողականորեն հարուստ գրաֆիկների հետ, խմբագրելով տեքստը, փոխազդելով բարդ և ծանր վեբ էջերի հետ, ինչպիսիք են լրատվական կայքերը, և այն չափում է դիտարկիչի աշխատանքի ամբողջական պատկերը:
Նոր Speedometer 3 չափանիշը առաջին խոշոր դիտարկիչի չափանիշն է, որը մշակվել է բոլոր խոշոր դիտարկիչների կողմից աջակցվող համագործակցության միջոցով և նախատեսված է ամբողջ համացանցին օգուտ տալու համար։
Ամեն օր ավելի արագ
Firefox-ն աշխատում է համաշխարհային մակարդակի Gecko շարժիչով՝ զարմանալիորեն արագ ոճավորմամբ և էջի դասավորությամբ, ժամանակակից JavaScript գործառույթներով և անվերջանալի նոր բարելավումների թմբկահարությամբ՝ մեր օգտատերերին գոհ պահելու և վեբ հարթակը առաջ մղելու համար։
Բոլոր դիտարկիչները պետք է բարելավումներ կատարեին՝ նոր Speedometer 3 թեստերում լավ արդյունքներ ցույց տալու համար։ Մասնավորապես, Firefox-ը մեծ առաջընթաց գրանցեց՝ նկատելիորեն ավելի արագ դառնալով մեր օգտատերերի համար՝ որպես այս աշխատանքի ուղղակի արդյունք։ Firefox-ն ավելի արագ է, քան երբևէ, արագությամբ, որը իսկապես կարող եք զգալ, ներառյալ էջերի ավելի արագ բեռնումը և ավելի սահուն փոխազդեցությունները։
Դեպի ավելի արագ վեբ
Mozilla-ն նվիրված է մեր սեփական դիտարկիչը, ինչպես նաև ամբողջ համացանցը անընդհատ կատարելագործելուն։ Ահա թե ինչու մենք ներդրում կատարեցինք Speedometer 3-ը մշակելու համագործակցության մեջ, որը, իր հերթին, բարելավել է բոլոր դիտարկիչների աշխատանքը։ Այսպիսով, անկախ նրանից, թե որ դիտարկիչն եք ընտրում, Mozilla-ն ցանկանում է, որ այն արագ լինի։