Էջանիշների կառավարիչ

Էջանիշները հղումներ են, որոնք դուք պահում եք ձեր դիտարկիչում, որպեսզի կարողանաք արագ և հեշտությամբ վերադառնալ ձեր սիրելի վայրերին համացանցում: Firefox-ն ներառում է հարմար էջանիշերի կառավարիչ, որպեսզի կարողանաք կազմակերպել, որոնել, թարմացնել և համաժամեցնել ձեր բոլոր պահպանված հղումները ձեր բոլոր սարքերում:

Կազմակերպեք ձեր էջանիշները որոնելի թղթապանակներում

Հավաքեք ձեր էջանիշները թղթապանակներում և նշեք դրանք ավելի մանրամասն պիտակներով: Կարող եք նաև տեսակավորել ձեր էջանիշները՝ արագ գտնելու համար ձեզ անհրաժեշտները:

Image of the bookmark manager window in Firefox.

Հեշտությամբ ներմուծեք էջանիշներ

Դուք կարող եք ներմուծել ձեր էջանիշերը Chrome-ից, Safari-ից կամ Edge-ից՝ օգտագործելով Firefox-ի ներմուծման օգնականը: Պարզապես սեղմեք «Էջանիշներ» > «Կառավարել էջանիշները» և այնուհետև ընտրեք «Ներմուծել և պահուստավորել»:

Firefox ներմուծման օգնականի երկխոսության պատուհանի պատկերը, որը ցույց է տալիս կարգավորումները և տվյալները այլ դիտարկիչներից ներմուծելու տարբերակները։

Էջանիշների գործիքագոտի

Արագ մուտք գործեք ձեր սիրելի էջանիշերին Firefox-ի վերևի մասում գտնվող ցանկում կամ ամրացրեք դրանք ձեր գործիքագոտում։

Firefox-ի պատկերը, որը ցույց է տալիս էջանիշերի հավաքածուն դիտարկիչի պատուհանի վերևի մասում գտնվող գործիքագոտում։