Firefox-ի հավելումներ և դիտարկիչի ընդլայնումներ

Ընդլայնումները, որոնք հայտնի են նաև որպես Firefox հավելումներ, լրացուցիչ հնարավորություններ են, որոնք կարող եք ներբեռնել և տեղադրել՝ ձեր դիտարկիչին ավելի շատ ֆունկցիոնալություն և գործիքներ ավելացնելու համար: Հավելումները թույլ են տալիս ձեզ անհատականացնել ձեր Firefox դիտարկիչը և բարելավել համացանցի օգտագործման եղանակը:

Կան Firefox հավելումներ, որոնք կանխում են Facebook-ի կողմից ձեզ համացանցում հետևելը, թարգմանում են տեքստը այլ լեզուներով, ստուգում են ձեր ուղղագրությունը կամ քերականությունը կամ բարելավում են ձեր դիտարկիչի տեսքը: Դուք կգտնեք այս և հազարավոր այլ անվճար ընդլայնումներ addons.mozilla.org կայքում: