Firefox vs Apple Safari
Safari-ն և Firefox-ը երկուսն էլ ունեն լավ գաղտնիության և անվտանգության գործառույթներ։
Բայց Firefox-ը նաև ունի ներկառուցված գործիքներ, ինչպիսիք են՝
- Խմբագրեք PDF ֆայլերը հընթացս ձեր Firefox դիտարկիչի պատուհանում՝ առանց լրացուցիչ ծրագրաշարի անհրաժեշտության։
- Թարգմանեք վեբ էջը տեղային և անհատական եղանակով։
Firefox-ը առաջարկում է հարմարեցման լայն տեսականի, այդ թվում՝ ցանկերը և գործիքագոտիները դիտարկիչի պատուհանի տարբեր վայրեր տեղափոխելու հնարավորությունը: Safari-ի ինտերֆեյսը պակաս հարմարեցվող է:
Քանի որ մենք պարտավոր չենք բաժնետերերին երջանիկ դարձնել, մենք կարող ենք կենտրոնանալ ձեզ երջանիկ դարձնելու վրա և միշտ ձեր գաղտնիությունն ու հարմարավետությունը դնել առաջին տեղում։
Հեշտ է անցնել
Firefox-ին անցումը հեշտ և արագ է. ներմուծեք ձեր Chrome-ի էջանիշները, գաղտնաբառերը, պատմությունը և նախընտրությունները մեկ սեղմումով և անմիջապես պատրաստ եղեք օգտագործելու Firefox-ը: Իմացեք ինչպես անցնել Chrome-ից Firefox-ի: