Firefox vs Opera
Firefox-ի գաղտնիության սկզբնադիր կարգավորումներն ավելի ուժեղ են, քան Opera-ինը, և մենք ունենք ավելի շատ հնարավորություններ՝ կայքերին ձեզ հետևելուց պաշտպանելու համար, օրինակ՝ մատնահետքի արգելափակում:
Firefox-ը նաև ունի ներկառուցված գործիքներ, ինչպիսիք են՝
- Խմբագրեք PDF ֆայլերը հընթացս ձեր Firefox դիտարկիչի պատուհանում՝ առանց լրացուցիչ ծրագրաշարի անհրաժեշտության։
- Թարգմանեք վեբ էջը տեղային և անհատական եղանակով։
Firefox-ը առաջարկում է հարմարեցման լայն հնարավորություններ, այդ թվում՝ ցանկերը և գործիքագոտիները դիտարկիչի պատուհանում տարբեր տեղեր տեղափոխելու հնարավորություն: Opera-ի միջերեսը պակաս հարմարեցվող է:
Քանի որ մենք պարտավոր չենք բաժնետերերին երջանիկ դարձնել, մենք կարող ենք կենտրոնանալ ձեզ երջանիկ դարձնելու վրա և միշտ ձեր գաղտնիությունն ու հարմարավետությունը դնել առաջին տեղում։
Հեշտ է անցնել
Firefox-ին անցնելը հեշտ և արագ է՝ մեկ սեղմումով ներմուծեք ձեր Opera-ի էջանիշները, գաղտնաբառերը, պատմությունը և նախընտրությունները և անմիջապես պատրաստ եղեք օգտագործելու Firefox-ը: Ահա ինչպես օգտագործել «Ներմուծել» կոճակը՝ անցնելու համար: