Firefox vs Microsoft Edge
Firefox-ը գաղտնիության պաշտպանությունը դարձնում է հեշտ և հարմար, այնպես որ դուք անհանգստանալու կարիք չունեք դրա համար։
Մենք սկզբնադիր արգելափակում ենք հետևորդները։ Edge-ը՝ ոչ։
Մենք նաև առաջարկում ենք հեշտ օգտագործման գործառույթներ, ինչպիսիք են՝
- Խմբագրեք PDF ֆայլերը հընթացս ձեր Firefox դիտարկիչի պատուհանում՝ առանց լրացուցիչ ծրագրաշարի անհրաժեշտության։
- Թարգմանեք վեբ էջը տեղային և անհատական եղանակով։
Եվ մենք հեշտացնում ենք ձեզ համար որոնման համակարգի ընտրությունը, երբ որոնում եք կատարում: Edge-ը թույլ է տալիս ձեզ խորանալ ձեր կարգավորումներում՝ Bing-ից բացի այլ որոնման համակարգ օգտագործելու համար:
Քանի որ մենք պարտավոր չենք բաժնետերերին երջանիկ դարձնել, մենք կարող ենք կենտրոնանալ ձեզ երջանիկ դարձնելու վրա և միշտ ձեր գաղտնիությունն ու հարմարավետությունը դնել առաջին տեղում։
Հեշտ է անցնել
Firefox-ին անցնելը հեշտ և արագ է՝ մեկ սեղմումով ներմուծեք ձեր Edge էջանիշերը, գաղտնաբառերը, պատմությունը և նախընտրությունները և անմիջապես պատրաստ եղեք օգտագործելու Firefox-ը: Ահա ինչպես օգտագործել «Ներմուծել» կոճակը՝ անցնելու համար: