Firefox vs Google Chrome

Firefox-ի սկզբնադիր գաղտնիության կարգավորումները շատ ավելի ուժեղ են, քան Chrome-ինը, և մենք ունենք լրացուցիչ գործառույթներ՝ կայքերի կողմից ձեզ հետևելը կանխելու համար, ինչպիսիք են մատնահետքի արգելափակումը, ինչպես նաև ձեր ընտրած հավելումները գովազդի արգելափակման համար։

Մենք սկզբնադիր արգելափակում ենք հետագծումները։ Chrome-ը՝ ոչ։

Իրականում, սկզբնադիր, Chrome-ը վերահսկում է, թե որ կայքերն եք այցելում և ինչ եք անում, որպեսզի կարողանա նույնականացնել «գովազդային թեմաները»՝ ձեզ ավելի թիրախային գովազդներ ուղարկելու համար: Դուք կարող եք արգելափակել երեք թեմա, բայց չեք կարող ստիպել նրանց դադարեցնել ձեզ համար այլ գովազդային թեմաներ նույնականացնելը: աղբյուր

Chrome-ը թույլ է տալիս այլ կայքերին հավաքել ձեր մասին տեղեկություններ, որպեսզի նրանք կարողանան առաջարկել գովազդներ: Դուք կարող եք արգելափակել որոշակի կայքերի կողմից գովազդներ առաջարկելը, բայց չեք կարող դադարեցնել տվյալների հավաքագրումը կամ այլ կայքերից առաջարկների ընդունումը: աղբյուր

Google-ն աշխատեցնում է աշխարհի ամենամեծ գովազդային ցանցը և Chrome-ը դրա մի մասն է:

Քանի որ մենք պարտավոր չենք բաժնետերերին երջանիկ դարձնել, մենք կարող ենք կենտրոնանալ ձեզ երջանիկ դարձնելու վրա և միշտ ձեր գաղտնիությունն ու հարմարավետությունը դնել առաջին տեղում։

Հեշտ է անցնել

Firefox-ին անցումը հեշտ և արագ է. ներմուծեք ձեր Chrome-ի էջանիշները, գաղտնաբառերը, պատմությունը և նախընտրությունները մեկ սեղմումով և անմիջապես պատրաստ եղեք օգտագործելու Firefox-ը: Իմացեք ինչպես անցնել Chrome-ից Firefox-ի: