Firefox Browser

Ավելի արագ հասեք ձեր սիրելի վայրերը ձեր iPhone և iPad սարքերով

Տեսեք ձեր բացված ներդիրները, անցյալի որոնումները և սիրելի կայքերը՝ բոլորը մեկ տեղում՝ Firefox Browser-ի միջոցով՝ iOS-ի համար։

Ներբեռնել App Store-ից

Ձեռք բեր Firefox-ը iOS-ի համար

Սկանավորեք QR կոդը՝ սկսելու համար:

Դարձրեք Firefox-ը ձեր սկզբնադիր դիտարկիչը

Այժմ iPhone և iPad օգտատերերը կարող են ընտրել իրենց սեփական սկզբնադիր դիտարկիչը։ Դա նշանակում է, որ դուք չեք ստիպված օգտագործել Safari­-ը, և ձեր բջջային դիտարկիչը կարող է համաժամեցված մնալ ձեր նախընտրած համակարգչային դիտարկիչի հետ։ Բացի այդ, երբ դուք սահմանում եք Firefox-ը որպես ձեր լռելյայն դիտարկիչ, դուք աջակցում եք անկախ տեխնոլոգիական ընկերության։ Firefox-ը նաև միակ խոշոր դիտարկիչն է, որը հովանավորվում է ոչ առևտրային կազմակերպության կողմից։

Արագ։ Գաղտնի։ Անվտանգ

Պահպանեք անձնական տվյալները գաղտնի՝ առանց զոհաբերելու անհավանական արագությունը: Բացի այդ, խելացի դիտարկման գործառույթները ձեզ հնարավորություն են տալիս անվտանգ կերպով ձեզ հետ տանել ձեր գաղտնիությունը, գաղտնաբառերը և էջանիշերը, ուր էլ որ գնաք, ինչը հեշտացնում է ձեր առցանց կյանքը:

Մնացեք գաղտնի առցանց

Firefox-ը ձեզ ավելի մեծ գաղտնիության պաշտպանություն է տրամադրում, երբ դուք գտնվում եք համացանցում: Ըստ լռելյայնի, մեր բարելավված հետևման պաշտպանությունը արգելափակում է հետևորդներն ու սկրիպտները, ինչպիսիք են սոցիալական ցանցերի հետևորդները, կայքերի միջև թխուկների հետևորդները, կրիպտոմայներները և մատնահետքերը:

Ձեր դիտարկման պատմությունը պատմություն է

Եթե ցանկանում եք, կարող եք հեշտությամբ ընտրել առցանց որոնումը և անձնական դիտարկման ռեժիմում որոնումը։ Եվ երբ փակում եք անձնական դիտարկման ռեժիմը, ձեր դիտարկման պատմությունը և բոլոր թխուկները ավտոմատ կերպով ջնջվում են ձեր սարքից։

Ստացեք ավելի շատ Firefox ձեր կյանքում

Ավելացրեք Firefox-ը ձեր սարքերում՝ անվտանգ և անխափան դիտարկկման համար: Համաժամեցրեք ձեր սարքերը՝ ձեր սիրելի էջանիշները, պահպանված մուտքանունները, գաղտնաբառերը և զննարկման պատմությունը ձեզ հետ տանելու համար, ուր էլ որ գնաք: Բացի այդ, ուղարկեք բաց ներդիրները ձեր հեռախոսի և համակարգչի միջև՝ շարունակելու այնտեղից, որտեղ կանգ եք առել:

Գտեք ամեն ինչ ավելի արագ

Ստացեք որոնման առաջարկներ որոնման դաշտում և արագ մուտք գործեք այն կայքերին, որոնք ամենաշատն եք այցելում: Մուտքագրեք ձեր որոնման հարցը և ստացեք առաջարկվող և նախկինում որոնված արդյունքներ ձեր նախընտրած որոնողական համակարգերում:

Ձեր գլխավոր էկրանի սեփականատերը

Ավելի արագ հասեք ինտերնետի այն հատվածներին, որոնք ձեզ հետաքրքրում են: Ընտրեք՝ տեսնելու ձեր բոլոր բաց ներդիրները, վերջին որոնումները, էջանիշները և սիրելի կայքերը՝ բոլորը մեկ տեղում:

Բացահայտեք ավելին այն մասին, թե ինչ եք սիրում

Բացեք նոր ներդիր Firefox-ում՝ տեսնելու համար, թե որ կայքերն եք ամենաշատը այցելում և ձեր վերջին էջանիշները: Firefox-ը ձեզ արագ մուտք է տալիս ձեր վերջին անգամ օգտագործած կայքերին՝ օգնելու ձեզ ավելի արագ հասնել ձեր նպատակակետին:

Mozilla-ի մասին

Mozilla-ը գոյություն ունի ինտերնետը որպես բոլորի համար հասանելի հանրային ռեսուրս կառուցելու համար, քանի որ մենք հավատում ենք, որ բաց և անվճար տարբերակը ավելի լավ է, քան փակ և վերահսկվողը։ Մենք ստեղծում ենք Firefox-ի նման արտադրանք՝ ընտրությունը, թափանցիկությունը և վերահսկողությունը խթանելու համար։