Պարզ անձնական բջջային դիտարկիչ
Firefox Focus-ը ձեր անձնական տվյալների պաշտպանության համար նախատեսված դիտարկիչ է՝ հետագծման ինքնաշխատ պաշտպանությամբ։ Focus-ի միջոցով ձեր էջերը ավելի արագ են բեռնվում, և ձեր տվյալները մնում են գաղտնի։
Firefox Focus-ը հասանելի է և՛ iOS, և՛ Android սարքերի համար։
Ստացեք Firefox Focus-ը
Սկանավորեք QR կոդը՝ սկսելու համար:
Ջնջել պատմությունը
Հեշտությամբ ջնջեք ձեր պատմությունը, գաղտնաբառերը և թխուկները, որպեսզի անցանկալի գովազդները չհետևեն ձեզ առցանց: Պարզապես սեղմեք որոնման դաշտում գտնվող ջնջման կոճակը, և այն կանհետանա:
Բարձրացրեք անձնական ռեժիմը հաջորդ մակարդակի
«Գաղտնի դիտարկիչը» մեծ մասամբ այդքան էլ գաղտնի չէ։ Firefox Focus-ը սկզբնադիր առաջարկում է նոր մակարդակի գաղտնիություն և այն աջակցվում է Mozilla-ի կողմից, որը ոչ առևտրային կազմակերպություն է, որը պայքարում է ձեր իրավունքների համար համացանցում։
Հետագծման պաշտպանություն
Firefox Focus-ը սկզբնադիր արգելափակում է լայն շրջանակի տարածված հետևորդներ, ներառյալ սոցիալական հետևորդները և այն կպչունները, որոնք գալիս են այնպիսի բաներից, ինչպիսիք են Facebook գովազդները։
Տեսեք ամեն ինչ ավելի արագ
Focus-ը հեռացնում է հետագծիչները, որպեսզի դիտվող էջերը պահանջեն ավելի քիչ տվյալներ և շատ ավելի արագ բեռնվեն: Բացի այդ, կարող եք ամրացնել մինչև չորս կարճ հղում ձեր գլխավոր էկրանին և ավելի արագ մուտք գործել ձեր սիրելի կայք՝ առանց որևէ բան մուտքագրելու:
Ստեղծվել է Mozilla-ի կողմից
Մենք կարծում ենք, որ բոլորը պետք է վերահսկեն իրենց կյանքը առցանց։ Դրա համար ենք մենք պայքարում 1998 թվականից ի վեր։
